Մատչելիության հղումներ

Օվերչուկ․ «Աշխատում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

«Երկկողմ համագործակցությունը շատ կարևոր է թե՛ Ռուսաստանի և թե՛ Ադրբեջանի համար», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այժմ Մոսկվան և Բաքուն աշխատում են այդ հարաբերությունները «բարելավելու ուղղությամբ»։

«Մենք տնտեսության ոլորտում միջկառավարական հանձաժողովի նիստ էինք կազմակերպել, որի ընթացքում նաև ընդգծել էինք, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նշել է Օվերչուկը։

Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստը կայացել էր օգոստոսի 22-ին Աստրախանում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG