Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է՝ էլ ավելի է սեղմել ուկրաինական ուժերի շրջափակումը Պոկրովսկ քաղաքում


Ռուսաստանը պնդում է, թե էլ ավելի է սեղմել ուկրաինական ուժերի շրջափակումը ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքում, որը փորձում են գրավել ավելի քան մեկ տարի։ ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, իր զինվորները ևս 35 շենք են վերցրել վերահսկողության տակ, ինչպես նաև շրջափակման մեջ առել ուկրաինացիներին Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մոտ։

Անկախ աղբյուրներով առայժմ հնարավոր չէ ստուգել այս լուրերի իսկությունը։ Կիևը հերքում է, որ իր զորքերը երկու քաղաքներում հայտնվել են շրջափակման մեջ։

DeepState ուկրաինական նախագիծը, սակայն, հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա, հաղորդում է, որ ռուսական ուժերը ավելի են խորացել Պոկրովսկում։

XS
SM
MD
LG