Մատչելիության հղումներ

Վաղարշապատում ընտրություններ են. ժամը 14-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է 15 հազար 868 ընտրող


Վաղարշապատ համայնքում այսօր ավագանու ընտրություններ են: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը, հայտնում է ԿԸՀ-ն:

Ժամը 14։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71 տոկոսը կամ 15 հազար 868 ընտրող։

Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայրենիք» կուսակցություն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցությունները:

Նոյեմբերի 7-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը 69 հազար 866 է։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կատարեց իր ընտրությունը. «Ընտրությունը կատարեցինք աղոթքով, հայցելով, որ արդար ընթացք ունենա և Վաղարշապատ քաղաքաը բարգավաճի, շենանա»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG