Մատչելիության հղումներ

Հարձակում Զապորոժիեի վրա. կան զոհեր և վիրավորներ


Զապորոժիեի մարզի 16 բնակավայրերում գիշերը ռուսական օդային հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, կան վիրավորներ, հայտնում են տեղական իշխանությունները։

Վնասվել են տներ, խանութ և շուկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի հինգ շրջաններում, Ղրիմում և Սև ծովում 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Ռուսաստանի ավիացիոն վերահսկողության ծառայության տվյալներով՝ առնվազն ութ ռուսական օդանավակայան ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը գիշերը։
Սլավյանսկ քաղաքում վիրավորվել է երկու մարդ, իսկ դպրոցներում և մանկապարտեզներում դասերը դադարեցվել են անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով, հայտնել են տեղի արտակարգ իրավիճակների կենտրոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG