Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 միավոր հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ, հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մասին տեղեկատվությունը Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում երեկ է ստացվել, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ամբողջ գիշեր, դրանք շարունակվում են, կրակը վերահսկելի է:
Նախնական տվյալներով՝ երեք օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։
«Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է հաղորդագրությունում: