Մատչելիության հղումներ

Ռուսները հարվածել են Ուկրաինայի և Ռումինիայի սահմանի «Օռլովկա» անցակետին, 2 մարդ վիրավորվել է


Ուկրաինայի և Ռումինիայի սահմանի «Օռլովկա» անցակետը, արխիվ
Ուկրաինայի և Ռումինիայի սահմանի «Օռլովկա» անցակետը, արխիվ

Գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի վրա արձակել է 104 հարվածային անօդաչու թռչող սարք և մեկ «Իսկանդեր-Մ» հրթիռ, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: 89 անօդաչու խոցվել կամ վնասազերծվել է:

Օդեսայի մարզում երկու մարդ է վիրավորվել Ուկրաինայի և Ռումինիայի սահմանի «Օռլովկա» անցակետի վրա հարձակման հետևանքով: Անցակետը փակվել է:

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսների գրոհի հետևանքով մի կին է վիրավորվել, վնասվել են սոցիալական հաստատություն և էլեկտրահաղորդման գիծ:

Տերնոպոլում չորեքշաբթի օրը ռուսների հարվածից փլուզված բազմահարկ շենքի փլատակներից ևս մի կնոջ դի են դուրս բերել: Այդպիսով, զոհվածների թիվը հասավ 32-ի, ադ թվում՝ վեց երեխա: Վիրավորվել է 94 մարդ, այդ թվում՝ 18 երեխա: 13 մարդ անհետ կորած է համարվում, հաղորդել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG