Մատչելիության հղումներ

The Guardian. Դրիսկոլի գլխավորությամբ ամերիկացի գեներալներ կժամանեն Մոսկվա


Ուկրաինա - ԱՄՆ բանակի գեներալ Դենիել Դրիսկոլը Կիևում, 20-ը նոյեմբերի, 2025թ.
Ուկրաինա - ԱՄՆ բանակի գեներալ Դենիել Դրիսկոլը Կիևում, 20-ը նոյեմբերի, 2025թ.

The Guardian-ի տվյալներով՝ Թրամփը Դրիսկոլին Ուկրաինայի հարցով իր նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել:

Մի խումբ ամերիկացի գեներալներ՝ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլի գլխավորությամբ, մոտ ժամանակներս կարող են ժամանել Մոսկվա՝ քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանը, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ պարբերականի՝ այցը կարող է կայանալ եկող շաբաթվա վերջին:

The Guardian-ի տվյալներով՝ Թրամփը Դրիսկոլին Ուկրաինայի հարցով իր նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել: Հրատարակությունը չի հստակեցնում՝ արդյո՞ք Դրիսկոլը փոխարինելու է ներկայիս հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին, որը մտադիր էր թողնել այդ պաշտոնը 2026 թվականի հունվարին, թե՞ նրանք զուգահեռ են աշխատելու:

Դրիսկոլը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ընկերն է և համադասարանցին, Բանակի նախարարությունը ղեկավարում է փետրվարից:

Նոյեմբերի 20-ին Դրիսկոլի գլխավորած պատվիրակությունը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներկայացրեց ամերիկյան խաղաղ պլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG