Ուկրաինայի հարցով խոհուն երկխոսություն է անհրաժեշտ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի խաղաղության առաջարկն օգնել է մերձեցնել Կիևը և Վաշինգտոնը Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ճանապարհին: Այդ առաջարկի շուրջ Ժնևում ամերիկացիների և ուկրաինացիների միջև բանակցությունները Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը բնութագրել է «շատ հաջող»:
Ռյուտեն հավելել է, որ այն տարրերը, որոնք վերաբերում են ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, կքննարկվեն առանձին, միաժամանակ ընդգծել, որ բանակցությունների վերջնական արդյունքը պետք է լինի «ինքնիշխան Ուկրաինան, որն առաջ է շարժվում», և այն, որ Ռուսաստանն այլևս երբեք չի փորձի հարձակվել նրա վրա: