Ռուսական անօդաչու թռչող սարքերը երեքշաբթի վաղ առավոտյան հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, հրդեհներ են բռնկվել առնվազն երկու բնակելի շենքերում, հայտնել են պաշտոնյաները:
Նշվում է, որ չորս մարդ վիրավորվել է:
Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն Տելեգրամում հայտնել է, որ Դնեպրի արևելյան ափին գտնվող շրջաններից մեկում բարձրահարկ բնակելի շենք է գնդակոծվել: Նա հայտնել է, որ 4 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել:
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ տեղեկացրել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Պեչերսկի շրջանում տարհանում է իրականացվում, Կիևում էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ընդհատումներ են:
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հարավում գործող օպերատիվ շտաբն էլ հաղորդել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը վնասել են բնակելի շենքեր Սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգստում, առնվազն չորս մարդ է տուժել: Ըստ ռուսական կողմի՝ քաղաքի տարբեր շրջաններում վնասվել են հինգ բարձրահարկ շենքեր և երկու մասնավոր տներ:
Ավելի վաղ ռուսական ՀՕՊ միջոցները խոցել էին 10 անօդաչու թռչող սարք, որոնք ուղևորվում էին Մոսկվա, հայտնել էր Պաշտպանության նախարարությունը: