«Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ կկազմակերպվի նոյեմբերին՝ հնարավոր ամենամոտ ժամկետներում», - այսօր հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Նրա խոսքով՝ այցի նպատակն է՝ «ավարտին հասցնել խաղաղության պայմանների շուրջ աշխատանքները և համաձայնություն ձեռք բերել նախագահ Թրամփի հետ»։