Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները կարող են կրկին անցկացվել Ստամբուլում. Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները կարող են անցկացվել Ստամբուլում, հայտնում է Anadolu գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է այս թեմայի շուրջ քննարկումները թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ։

Թուրքիայի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը տեսակապով միացել է Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» օնլայն հանդիպմանը: Էրդողանը մասնակիցներին ասել է, որ Թուրքիան կշարունակի իր դիվանագիտական ջանքերը՝ Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ շփումները խթանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG