ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում: Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական էջում։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլը այս ընթացքում կհանդիպի ուկրաինական կողմի հետ՝ հավելելով, որ ակնկալու է «շուտով» հանդիպել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ, բայց միայն այն ժամանակ, երբ խաղաղության համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի իր վերջնական փուլում։
Փետրվարից ի վեր Պուտինը և Ուիթքոֆը հանդիպել են հինգ անգամ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ որ Վաշինգտոնը «շատ մոտ է» Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համաձայնության գալուն՝ գրեթե չորս տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: