Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՊՆ․ «Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը՝ միայն հրադադարի հաստատումից հետո»


Թուրք զինվորները Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում, արխիվ
Թուրք զինվորները Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում, արխիվ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորախումբ տեղակայելու առաջարկին՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ միմիայն ռազմական գործողությունների դադարեցումից հետո։

«Նախևառաջ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պետք է հրադադար հաստատվի։ Դրանից հետո միայն պետք է խաղաղապահ առաքելություն ստեղծվի՝ հստակ մանդատով և դրանում ներգրավված յուրաքանչյուր երկրի մասնակցության հստակ չափանիշներով», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

Երկու օր առաջ Ուկրաինայի տարածքում արևմտյան զորախումբ տեղակայելու առաջարկով հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահը։ Էմանյուել Մակրոնի պնդմամբ՝ այդ զորախմբում պետք է ներգրավված լինեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինվորականները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG