Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակություններն այս շաբաթ կհանդիպեն


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակություններն այս շաբաթ կհանդիպեն՝ աշխատելու Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվածի շուրջ, որը պետք է խաղաղություն բերի և անվտանգության երաշխիքներ ապահովի Կիևի համար։

«Մեր խումբը, ամերիկացի ներկայացուցիչների հետ միասին, կհանդիպի այս շաբաթավերջում՝ ավելի մոտեցնելու այն կետերը, որոնք մենք ունենք Ժնևի բանակցություններից հետո՝ այնպիսի ձևով, որը մեզ խաղաղության և անվտանգության երաշխիքների ճանապարհով կտանի»,- իր տեսաուղերձում ասել է Զելենսկին:

«Պատվիրակությունների հանդիպում կլինի։ Ուկրաինական պատվիրակությունը լավ պատրաստված կլինի և կենտրոնացած՝ բովանդակալից աշխատանքի վրա», - ասել է Զելենսկին՝ նշելով, որ հաջորդ շաբաթ երկու պատվիրակությունների միջև ևս կլինեն բանակցություններ և, որ այն կլինի նաև իր մասնակցությամբ, սակայն մանրամասներ չի փոխանցվում։ «Հաջորդ շաբաթ կլինեն կարևոր բանակցություններ ոչ միայն մեր պատվիրակության, այլև իմ մասնակցությամբ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG