Մատչելիության հղումներ

Վարդապետաց դասը հորդորում է «չգայթակղվել և չտրտմել հալածանքներից, չօտարանալ»


Մայր Աթոռ Էջմիածնի միաբանության՝ Վարդապետաց դասը վերահաստատում է իր ուխտը՝ հավատարիմ մնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ Վարդապետները պատգամում են եկեղեցու քահանաներին և հավատացյալներին չգայթակղվել և չտրտմել «հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր Եկեղեցու հոգևոր կյանքից»։

«Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական և խորհրդական կյանքին», - ասված է նրանց հայտարարության մեջ:

Վարդապետաց դասն անընդունելի է համարում եկեղեցու ներքին կառավարմանը «աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները»՝ շեշտելով, որ ՀԱԵ ներսում ծագած խնդիրները բացառապես լուծվում են եկեղեցու կանոնական ընթացակարգերով, «միակամ և միախորհուրդ»՝ առանց հոգևորականների և իրավասու ժողովական մարմինների իրավունքների յուրացման։

Վարչապետի հետ երեկ հանդիպած եպիսկոպոսներից և արքեպիսկոպոսներից մի քանիսի բացակայության պատճառով այսօր տապալվել էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը այնուհետև հայտարարել էր՝ դատապարտում են այդ կեցվածքը, բայցև կոչ անում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծել եկեղեցու ներսում, չխաթարել եկեղեցու միաբանությունը:

Երեկ արտահոսած հայտարարության մեջ 13 բարձրաստիճան հոգևորականներից ինը Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել են «սրբապղծության հովանավոր»՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «սրբապիղծ հոգևորականներից» և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Բարձրաստիճան հոգևորականները Գարեգին Երկրորդի վարքագիծը անհամատեղելի էին որակել Հայ եկեղեցու կանոններին։

Հայտարարության հիմքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութն էր, որում, ինչպես այսօր հայտնեց Քննչական կոմիտեն, փորձաքննությամբ հաստատվել է, որ արքեպիսկոպոսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG