Մատչելիության հղումներ

Պայթյուններ՝ Բոսֆորի նեղուցի մոտ գտնվող երկու լցանավերի վրա


Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտնվող երկու լցանավերի վրա. ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է Reuters-ը:

Թուրքիայի իշխանություններն ու աղբյուրները տեղեկացրել են, որ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

274 մետր երկարությամբ Kairos լցանավը Եգիպտոսից ուղևորվում էր դեպի Ռուսաստան, տեղեկացրել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։

«Kairos-ը ուղևորվում էր Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ, երբ հաղորդվել է «արտաքին հարվածի» մասին, որի հետևանքոց հրդեհ է բռնկել թուրքական ափից 28 ծովային մղոն հեռավորության վրա», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ծովային գործերի վարչությունը։

Նույն աղբյուրը հայտնել է, որ Virat անունով մեկ այլ տանկեր ևս ենթադրաբար հարվածի է ենթարկվել՝ ափից 35 ծովային մղոն հեռավորության վրա, և դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ ու առևտրային մի նավ։

LSEG-ի տվյալներով՝ Kairos-ը և Virat-ը ներառված են այն նավերի ցանկում, որոնց վրա կիրառվել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG