Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը ժամանել է Լիբանան


Հռոմի Պապ Լևոն 14-րդը ժամանել է Լիբանան, հայտնում է Associated Press-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա Լիբանան է մեկնել երկրի համար խիստ անորոշ ու վտանգավոր մի պահին՝ երկար տարիներ շարունակված ճգնաժամերից հետո։ Լևոն 14-րդը կատարում է իր նախորդի՝ Ֆրանցիսկոս Պապի խոստումը, ով տարիներ շարունակ ցանկանում էր այցելել, սակայն առողջության վատթարացման պատճառով չէր կարողանում։

Հռոմի Պապն այսօր ավելի վաղ Թուրքիայում այցելել է Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցի և աղոթել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG