Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը և Հրաչյա Հակոբյանը չեն լինի ՔՊ-ի ցուցակում


Խաչատուր Սուքիասյան, Հրաչյա Հակոբյան
Խաչատուր Սուքիասյան, Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, «Ազատությանը» փոխանցեց նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

Թե ինչո՞ւ, Սուքիասյանի խոսնակը չմեկնաբանեց:

Ցուցակում չի լինի նաև պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Ազատությանը» փոխանցեց ինքը՝ Հակոբյանը: Ասաց, որ պատճառների մասին ավելի ուշ կխոսի:

Կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ Առաջադրվելու դիմումներ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը:

Իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ևս որոշել են չառաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG