Դեկտեմբերի 2-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը:
Քննարկումների արդյունքներով Միրզոյանը և ԵՄ պաշտոնյաները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է ԱԳՆ-ն:
Միրզոյանը կմասնակցի նաև Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հոկտեմբերին քննարկել էին Հայաստան–Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։