Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:
Լրագրողների հետ զրույցում Արշակյանը պարզաբանեց, որ տեղափոխվելու է աշխատանքի մասնավոր ոլորտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար չեն առաջադրվել գործող Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը:
ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնառաջադրման ժամկետը լրացավ նոյեմբերի 30-ին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, առաջադրվածների թիվը շուրջ 380 է, նրանցից մոտ չորս տասնյակը անկուսակցական են:
Անկուսակցականներն առաջադրվելու դիմումներ կարող էին ներկայացնել ՔՊ վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրն ունենալու դեպքում: