Մատչելիության հղումներ

Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը


Արցախ, արխիվ
Արցախ, արխիվ

Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր:

Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.), Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Կազանի փաստաթուղթը և այլն:

Շուրջ 10 ամիս առաջ վարչապետը հանձնարարել էր «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»: Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել, ստացել մերժում:

Նախորդ ամիս անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահների տված հարցազրույցներին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն:


XS
SM
MD
LG