ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի առանձնազրույցը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվականն իր հաղորդագրությունում մանրամասներ չի փոխանցում:
Այսօրվա քննարկումների օրակարգում են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, այդ թվում՝ նոր օրակարգի հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ՝ ներառյալ փոխկապակցվածության խթանում: