Դատարանն այսօր վերացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը, կիրառեց վարչական հսկողություն և գրավ՝ նրան անմիջապես ազատ արձակելով դատարանի դահլիճից:
Պաշտպան Տաթևիկ Սողոյանն առաջարկել էր կիրառել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:
Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, այսօր ընդունելի համարեցին փաստաբանների հիմնավորումներն ու մտահոգությունները և առաջարկեցին կիրառել բացակայելու արգելք՝ գրավով:
Նախորդ նիստին դատախազները պնդել էին, թե կա ռիսկ, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանը, դատարանն էլ երեք ամսով երկարացրել էր կալանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մանրամասները տե՛ս այստեղ