Մատչելիության հղումներ

Դնեպրում ռուսների անօդաչուների գրոհի հետևանքով 15 մարդ է վիրավորվել


Ուկրաինա - Դնեպրում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքները, 23-ը նոյեմբերի, 2025թ.
Ուկրաինա - Դնեպրում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքները, 23-ը նոյեմբերի, 2025թ.

Գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա 98 հարվածային անօդաչու թռչող սարք են արձակել, որոնցից 69-ը խոցվել է, հաղորդում են ուկրաինական բանակի ռազմաօդային ուժերը: Գրանցվել են անօդաչուների 27 հարվածներ 12 վայրերում:

Դնեպրում ռուսների անօդաչու թռչող սարքը պայթել է բնակելի շենքից ոչ հեռու, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Գայվանենկոն: Վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ 11 տարեկան մի աղջիկ: Երեք մարդ միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել է:

Գրոհների են ենթարկվել նաև Նիկոպոլը և Սինելնիկովսկի շրջանը: Փրկարարների տվյալներով՝ այստեղ հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ 14 և 16 տարեկան դեռահասներ:

Շաբաթ երեկոյան ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Զապորոժիեի բնակելի շրջանին, վեց մարդ վիրավորվել է, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը: Անօդաչուն հարվածել է շենքում գտնվող խանութի մուտքին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG