Մատչելիության հղումներ

ԵՄ-ն անում է ամեն ինչ՝ «ուկրաինական կարգավորումը խափանելու համար». Գրուշկո


Եվրամիությունն անում է ամեն ինչ՝ «ուկրաինական կարգավորումը խափանելու համար», TACC գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ «եվրոպական էլիտաները, նախևառաջ ԵՄ ղեկավարությունը Եվրոպան կործանարար ճանապարհով են տանում»։

«Մենք տեսնում ենք, որ բոլոր առանցքային խնդիրներում, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հարցում, ԵՄ-ն ակնհայտ ռազմականացման ճանապարհ է որդեգրել»,- նշել է Գրուշկոն։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի պնդմամբ՝ չնայած խաղաղության մասին հռետորաբանությանը, ԵՄ բոլոր արտաքին քաղաքական քայլերն ու գործողությունները «ուղղված են [ուկրաինական] խնդրի խաղաղ լուծումը վիժեցնելուն»։

XS
SM
MD
LG