Մատչելիության հղումներ

Էրդողանը վաղը հեռախոսազրույց է ծրագրում Պուտինի հետ


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յոհաննեսբուրգում, որտեղ մասնակցում էր Մեծ քսանյակի գագաթնաժողովին, ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել է. - «Այս շաբաթ իմ հյուրն էր պարոն Զելենսկին: Վաղը ես հեռախոսազրույց եմ ունենալու պարոն Պուտինի հետ»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ երկկողմ հանդիպումներում մանրամասն քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, գնահատել իրավիճակը և հնարավոր անելիքները:

«Մենք հետևողականորեն կենտրոնացել ենք հարցերի վրա, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG