Մատչելիության հղումներ

Երմակը հայտարարել է ռազմաճակատ մեկնելու մտադրության մասին


Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ չի ցանկանում խնդիրներ ստեղծել նախագահ Վլադիմիր Զելենսկու համար և կգնա ռազմաճակատ: Այս մասին հայտնել է New York Post-ը։

Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախօրեին։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակը և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկել էին Երմակի բնակարանը՝ նախագահ Զելենսկու շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակներում։

Երմակը պնդում է, որ ինքը «ազնիվ և պարկեշտ մարդ է». «Ես անարգվել եմ, և իմ արժանապատվությունը չի պաշտպանվել, չնայած այն հանգամանքին, որ ես Կիևում եմ 2022 թվականի փետրվարի 24-ից», - ասել է Երմակը: Նա նաև ընդգծել է, որ «պատրաստ է ցանկացած հաշվեհարդարի»:

Երմակը չի մանրամասնել, թե որ ստորաբաժանումում է պատրաստվում ծառայել կամ երբ է մեկնելու պատերազմական գոտի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG