Մատչելիության հղումներ

Երմակը հրաժարական տվեց


Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքն ընդունել է իր մերձավոր թիմակցի հրաժարականը։

«Վաղն արդեն խորհրդակցություններ կնախաձեռնեմ՝ որոշելու համար, թե ով կարող է ստանձնել նախագահի աշխատակազմի ղեկավարությունը»,- նշել է Զելենսկին։

Այսօր առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակը և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկել էին Երմակի բնակարանը՝ նախագահ Զելենսկու շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակներում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG