ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» ոչ ոքի՝ 1:1 խաղաց շոտլանդական «Աբերդինի» հետ։
Հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասաց. «Կարծում եմ՝ երկու թիմերն էլ լավ խաղ խաղացին։ Առաջին խաղակեսում այնքան էլ գոհ չէի մեր ցուցաբերած խաղից, զգում էի, որ ինչ-որ բան պակասում է մեր խաղում, որոշեցինք, որ երկրորդ խաղակեսում կփոխենք տակտիկան ու կխաղանք երկու հարձակվողով։ Թիմի արձագանքը շատ լավ էր։ Մենք վերցնում ենք այս միավորը, գիտենք, թե որն է մեր նպատակը հաջորդ երկու խաղերում. մեզ պետք է երեք միավոր անցնելու փլեյ-օֆֆ և փորձելու ենք դա անել»։
Մրցաշարային աղյուսակում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 5 միավորով 23-րդն է։ Դեկտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում «Նոա»-ն կընդունի Վարշավայի «Լեգիա»-ին, որտեղ խաղում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
«Լեգիան» նախօրեին 0-1 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտա»-ին: