Մատչելիության հղումներ

Հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է. Տեր Եսայի


Մի քանի բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, «Ազատությանն» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն», - հավելեց նա:

Հայտարարությունն այսօր շրջանառեցին իշխանամերձ լրատվամիջոցները: Ըստ այդ հրապարակումների՝ եպիսկոպոսները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որտեղ փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։

Վարչապետն այսօր իր ճեպազրույցում անդրադարձել էր այդ հայտարարությանը՝ այն կասկածի տակ չդնելով: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ եկեղեցում կան հոգևորականներ, «ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում»: Նա նաև սրբազան հայրերի համաձայնության դեպքում նրանց հանդիպման էր հրավիրել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG