Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան, կա մեկ զոհ


Տավուշի մարզում նոյեմբերի 26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, սերժանտ Տարոն Սիմոնյանը, հայտնում է ՆԳՆ-ն։

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող, որոնք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

5 օր է, ինչ Հայաստանի տարբեր հատվածներում լայնամասշտաբ հրդեհներ են:



    Ուղիղ հեռարձակում

    XS
    SM
    MD
    LG