ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը կոչ է արել հավելյալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի և Եվրոպայի համար լավագույն արդյունքն ապահովելու համար։
Այսօր Բրյուսելում ընդունելով ուկրաինացի գործընկերոջը՝ Կալլասը հայտարարել է՝ եթե Ռուսաստանը կարողանար ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, «արդեն իսկ կաներ դա»։
«Ուշադրության կենտրոնում պետք է լինի այն, թե ինչ պետք է անի Ռուսաստանը՝ ագրեսորը, այլ ոչ թե այն, թե ինչ պետք է զոհաբերի զոհը՝ Ուկրաինան», - ասել է նա:
Բրյուսելը պնդում է, որ հակամարտության շուրջ բանակցություններին պետք է նաև Եվրոպան մասնակցի, և որ նախագահ Թրամփի առաջարկած պլանը լուրջ բարեփոխումների կարիք ունի։