Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը զգուշացրել է, թե վաղը Մոսկվայում կայանալիք ռուս-ամերիկյան հանդիպումը կարող է մեծացնել Ուկրաինայի վրա ճնշումը՝ զիջումների գնալու համար։
«Ես վախենում եմ, որ ամբողջ ճնշումը կգործադրվի ավելի թույլ կողմի վրա, քանի որ դա այս պատերազմը դադարեցնելու ավելի հեշտ ճանապարհն է», - ասել է Կալլասը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ Վաշինգտոնի առաջարկները քննարկելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ