Մատչելիության հղումներ

«Կարևոր է՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո». Փաշինյան


«Կարևոր է, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո», - այսօր Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը և մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում», - ասել է վարչապետը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG