Վրաց-ադրբեջանական սահմանի մերձակայքում այսօր կործանված C-130 ռազմատրանսպորտային օդանավում 20 զինծառայող է եղել, քիչ առաջ հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի ռազմական գերատեսչությանը պատկանող ինքնաթիռը օդ էր բարձրացել Գյանջայի օդանավակայանից և ուղևորվում էր Թուրքիայի օդանավակայաններից մեկը։