Մատչելիության հղումներ

«Լուկօյլ»-ը մտադիր է վաճառել իր արտերկրյա ակտիվները


Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «Լուկօյլ»-ը բանակցություններ է վարում իր օտարերկրյա ակտիվների վաճառքի շուրջ։ Այս մասին այսօր հայտարարել են ընկերության ներկայացուցիչները՝ չհստակեցնելով սակայն հնարավոր գնորդների շրջանակը։

«Մեր նպատակը Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող մեր ձեռնարկությունների անխափան աշխատանքն ապահովելն է», - հայտարարել են ընկերության ներկայացուցիչները։

Ընկերության արտերկրյա դուստր ձեռնարկությունները խնդիրների էին բախվել Միացյալ Նահանգների կողմից սահմանված վերջին պատժամիջոցների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG