Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Շատուրայի ջերմաէլեկտրակայանում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից փոխանցել են, որ այրվել են չորս տրանսֆորմատորներ:
Լրագրողների տվյալներով՝ այրվում է ՋԷԿ-ի հզորության բաշխման հանգույցը:
Մոսկվայում և Մոսկվայի մարզում էլեկտրաէներգիայի անջատումների մասին հաղորդումներ չկան:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են քաղաքի ուղղությամբ թռչող երեք անօդաչու թռչող սարք:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերը խոցվել կամ չեզոքացվել է 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք: