Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված Ուկրաինայում խաղաղության հասնելու ծրագրի հիմնական պարամետրերը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ այդ ծրագիրը կքննարկվի հաջորդ շաբաթ Մոսկվայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ կայանալիք բանակցությունների ժամանակ։
«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, և հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում», - նշել է Պեսկովը։
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։
Նախօրեին Ուկրաինայի նախագահն ասաց, որ շաբաթավերջին Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները կհանդիպեն. «Ուկրաինական պատվիրակությունը լավ պատրաստված կլինի և կենտրոնացած՝ բովանդակալից աշխատանքի վրա», - ընդգծել է Զելենսկին: