Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ սպասվող հեռախոսազրույցի մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ պատրաստվում է քննարկել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։ «Տեսնենք, թե ինչ կարող ենք անել միասին, ինչ տեսակի խաղաղություն կարող ենք հաստատել Ուկրաինայում»,- կիրակի օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ