Փրկարարական ջոկատի ծառայողական մեքենայի վթարը, «Ազատության» տեղեկություններով, տեղի է ունեցել Դիլիջանից դեպի Լոռի՝ «Կազաչի» կոչվող հանդամասում:
Մեքենան կողաշրջվել է:
Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր վթարի հետևանքով մեկ զոհի, 4 վիրավորի մասին:
Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ Տավուշում վթարի հետևանքով տուժած երեք փրկարարների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:
Փրկարար ծառայությունն առավոտյան հայտնել էր, որ «Կազաչիի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է: