Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք բանակցություններին. Պեսկով


Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ վաղը Թուրքիայում նախատեսված բանակցություններին, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին Ստամբուլում հանդիպելու է մեր թուրք բարեկամների, հավանաբար նաև պարոն {ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ} Ուիթքոֆի հետ։ Մենք կսպասենք այս բանակցությունների արդյունքներին»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պնդելով, որ Մոսկվան այսօր էլ շարունակում է բաց մնալ բանակցային գործընթացի համար։

«Մեր դիրքորոշման մասին տեղյակ են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Ստամբուլում և թե՛ Կիևում», - ասել է նա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG