Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել, հաղորդել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը:
Ըստ նահանգապետի՝ անօդաչուները գրոհել են «վառելիքաէներգետիկ համակարգի օբյեկտներ», այսինքն՝ Սիզրանի նավթավերամշակման գործարանը:
Գիշերը ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը ռուսաստանյան Տամբով, Պենզա, Սարատով, Սամարա և Ուլյանովսկ քաղաքների օդանավակայանները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է 69 ուկրաինական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին, այդ թվում 15-ը՝ Սամարայի մազի օդային տարածքում:
Ղրիմի երկնքում, ըստ ՌԴ ռազմական գերատեսչության, խոցվել է 13 անօդաչու թռչող սարք: Այդուհանդերձ, Astra տելեգրամյան ալիքի վկայությամբ, դրոնները Կրասնոպորեկոպսկում էլեկտրական ենթակայանի են հարվածել:
Ուկրաինական անօդաչուները ենթակայանի են հարվածել նաև Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում, շուրջ 3 հազար բաժանորդ առանց էլեկտրականության է մնացել: