Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին, որն այսօր որոշեց այս տարվա խաղաղության մրցանակը շնորհել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն։
«Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում»,-X-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չունգը։
Վերջինս միաժամանակ պնդել է, թե չնայած այդ որոշմանը՝ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, «պատերազմներ ավարտել և կյանքեր փրկել»։
Ավելի վաղ Նոբելյան կոմիտեն հայտարարեց, թե հեղինակավոր մրցանակը շնորհում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ մարդու իրավունքների պաշտպանության և բռնապետությունից ժողովրդավարություն անցնելու անխոնջ պայքարի համար: