Տաջիկստանը բանակցում է Մոսկվայի հետ՝ Աֆղանստանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու շուրջ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Տաջիկստանի ուժային կառույցներին մոտ կանգնած երեք աղբյուրներ։
Դուշանբեն այս քայլին է դիմել Աֆղանստանից հարձակումների թվի աճի ֆոնին։ Նախորդ շաբաթ նման հարձակման հետևանքով Աֆղանստանի հետ սահմանին Չինաստանի հինգ քաղաքացի էր զոհվել, ևս հինգը վիրավորվել էին։
Ռուսաստանը Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանը հսկում էր 1991-ից 2005 թվականներին։ Վերջին 20 տարիներին սահմանապահ ուղեկալներում բացառապես տաջիկ զինվորականներ են տեղակայված։