«Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, սենց չի լինի»,- կառավարության նիստում առողջապահության նախարարին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան նախարարն առաջարկեց պատվաստվել: «Առաջարկում ենք հենց վաղը կազմակերպել պատվաստումը», - ասաց Ավանեսյանը:
«Բա ինչի՞ ենք վաղվա գցում, հազիվ հավաքվել ենք, չե՞նք կարող կազմակերպել», - կատակեց վարչապետը:
«Կարող ենք հենց էսօր, ճիշտ եք ասում», - համաձայնեց նախարարը:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 48 հարց է, որից 45-ը՝ չզեկուցվող: