ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «շատ մոտ է» Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համաձայնության գալուն՝ գրեթե չորս տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:
«Մենք հասնելու ենք դրան: Այսպիսով, կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է առաջ շարժվել ԱՄՆ-ի կողմից աջակցվող խաղաղության համաձայնագրով, և որ ինքը պատրաստ է քննարկել դրա զգայուն կետերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում, որտեղ, Զելենսկիի խոսքով, պետք է ներգրավված լինեն եվրոպացի դաշնակիցները, - այս մասին գրում է Reuters-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ