Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Մենք որոշիչ հանգրվանում ենք»


Զելենսկին նշել է, որ Կիևը կշարունակի աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի խաղաղության ամերիկյան ծրագրում տեղ գտած փոխզիջումները «ոչ թե թուլացնեն այլ ուժեղացնեն մեր երկիրը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական գործընթացը հասել է «որոշիչ հանգրվանի»։

Այս մասին Զելենսկին հայտարարել է Շվեդիայում ընթացող «Ղրիմի հարթակ» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած հեռավար ուղերձում։ Դրանում Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Կիևը կշարունակի աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի խաղաղության ամերիկյան ծրագրում տեղ գտած փոխզիջումները «ոչ թե թուլացնեն այլ ուժեղացնեն մեր երկիրը»։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայում հրահրած պատերազմի համար։ «Մոսկվայի արտերկրյա սառեցված ակտիվների բռնագանձման որոշումը խիստ կարևոր է»,- ընդգծել է Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG