Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է առաջ շարժվել ԱՄՆ-ի կողմից աջակցվող խաղաղության համաձայնագրով, և որ ինքը պատրաստ է քննարկել դրա զգայուն կետերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում, որտեղ, Զելենսկիի խոսքով, պետք է ներգրավված լինեն եվրոպացի դաշնակիցները, - այս մասին գրում է Reuters-ը։
Ըստ Reuters-ի՝ Զելենսկին եվրոպացի առաջնորդներին կոչ է արել շարունակել աջակցել Կիևին այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն չի ցուցաբերում: