Պուտինի թիմը հաղթել է Հոկեյի համառուսաստանյան ութերորդ փառատոնում

Ռուսաստանի նախագահի հոկեի թիմը երեկ խոշոր հաշվով հաղթել է սիրողական ակումբների միջև անցկացվող համառուսաստանյան ութերորդ փառատոնում: Հոկեի լեգենդների թիմը, որի կազմում սահադաշտ էր դուրս եկել նաև Վլադիմիր Պուտինը, առավելության է հասել գիշերային լիգայի նկատմամբ՝14 ։ 7 հաշվով: Ամենաշատ գոլերը խփել է Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ 10 տափօղակ ուղարկելով հակառակորդի դարպասը:

Պուտինի հետ նույն թիմում սահադաշտ էին դուրս եկել հոկեյի աստղեր Պավել Բուրեն, Վյաչեսլավ Ֆետիսովը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Անցած տարի նույն այդ մրցաշարում Պուտինը 5 գոլի հեղինակ էր դարձել, իսկ նրա թիմը հաղթել էր՝ 12 ։ 7 հաշվով: