Բաքվում այսօր մեկնարկել է թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների խորհրդաժողովը:
«Եղբայրական երկրների հետ մեր հարաբերությունների ամրապնդումը առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի համար», - հանդիպման մասնակիցներին հղած ուղերձում պնդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ վստահեցնելով, որ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի անվտանգության ապահովմանը, ահաբեկչության ու անջատողականության դեմ պայքարին և ապօրինի ներգաղթի կրճատմանը:
Խորհրդաժողովը հիմնադրվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ 1998 թվականին, Ստամբուլում, դրան անդամակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի ու Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունները: